Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է,  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
05/11/2009 10:31
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Գերմանիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գերմանիա արտահանվել է 80075.4 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,7%-ը: Նշենք, որ արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Հաշվետու ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15,0%-ը, իսկ ԱՄՆ-ին` 10,4%-ը:

Ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով,  Ռուսաստանն է: Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 16,1%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են ԱՄՆ-ն (13,1%) և Արաբական Միացյալ Էմիրությունները (8,6%):

 Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 24,8%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 8,1%-ը` Չինաստանին,  7,9%-ը` ԱՄՆ-ին, 5,5%-ը` Գերմանիային:

AMP
04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52