COMEX – ԵՐՐՈՐԴ ՕՐՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ 06/11/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում հեթական անգամ գրանցվել է ոսկու գնի նոր ռեկորդ: Ոսկու գինը դեկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.2%-ով և կազմել 1089.5 դոլար: Պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.47%-ով և կազմել 1362.9 դոլար, իսկ արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 17.4 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):