Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
06/11/2009 13:15
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6.8%: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում տնտեսապես ակտիվ բանկչության թիվը կազմել է 1 184.8 հազար մարդ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը` 80.8 հազար մարդ:

Հանրապետությունում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում այն կազմում է 12.9% կամ 12.6 հազար մարդ, Լոռիում` 11.5% կամ 11.7 հազար մարդ, իսկ Սյունիքում` 11.8% կամ 7 հազար մարդ:

Տավուշի մարզում գործազրկության մակարդակը կազմել է 9% կամ 4.9 հազար մարդ, Կոտայքում`9.1% կամ 7.5 հազար մարդ, Գեղարքունիքում` 5.6% կամ 6 հազար մարդ, Վայոց ձորում` 4.1% կամ 1.1 հազար մարդ:

Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Արարատում այն կազմել է 2.7% կամ 3.3 հազար մարդ, Արմավիրում` 2.9% կամ 3.5 հազար մարդ, Արագածոտնում` 2% կամ 1.3 հազար մարդ:

Երևան քաղաքում տնտեսապես ակտիվ բնակչության քանակը 345.8 հազար է, իսկ գործազրկության մակարդակը կազմել է 6.3% կամ 21.8 հազար մարդ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2