Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
06/11/2009 14:32
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Որոշումը մշակվել և ընդունվել է` հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը։ Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցել ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ կոնվենցիաներով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին։ Նախատեսվում են նաև աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման, արձակման նպաստի վճարման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ, ինչպես նաև ներդնել աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98