ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 06/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24ե-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,08 դրամով և կազմել 387,43 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2,70 դրամով և կազմել 643,44 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2,13 դրամով և կազմել 577,23 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 13,39 դրամ մեկ ռուբլու դիմաց: