Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ` ՉՆԱՅԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՍՂՈՒԹՅԱՆԸ
06/11/2009 18:42
Կիսվել

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ` ՉՆԱՅԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՍՂՈՒԹՅԱՆԸ

Հայաստանը շարունակում է քննարկումներն Ասիական զարգացման բանկի հետ, կա նախնական համաձայնություն, որ բանկը դրամաշնորհի տեսքով կհատկացնի որոշակի գումար` Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի  վերջնական տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն իրակացնելու համար: Այսօր այս մասին ազգային ժողովում տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ով նաեւ ընդգծել է, որ բոլոր հնարավորություններն ուղղվելու են ծրագրի իրականացմանը` որպես կարեւորագույն նախագծի:

Նախարարի խոսքով` ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներգրավել որոշակի ռեսուրսներ այլ պետություններից, ֆինասավորող կազմակերպություններից: Մասնավորապես կան նախնական քննարկումներ իրանական կողմի հետ, որը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ: Ստեղծված եռակողմ` Հայաստան-Իրան-Ռուսաստան հանձնաժողովն առաջին նիստը գումարել է հուլիսին, երկորոդ նիստը նախատեսվում է հրավիրել այս ամիս, եւ այդ հարցում սպասում են իրանական կողմի համաձայնությանը: Ստեղծվել է  «Իրան-Հայաստան երկաթուղու շինարության տնօրինություն» ՓԲ ընկերությունը, որը ստանձնելու է երկաթուղու շինարարության կազմակերպչական պարտավորություններն իրականացնելու ծրագիրը: Այնպես, որ, ըստ նախարարի, չնայած եկող տարվա բյուջեի սղությանը` այդ ծրագրի իրականացման ուղղությամբ քայլեր են իրականացվում:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43