2010-ԻՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆՐԵԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ 35,9 ՄԼՆ ԴՐԱՄ
2010թ. պետական բյուջեի նախագծով Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարության ծրագրի իրագործման նպատակով նախատեսված է 35,9 մլն դրամ: Դրա կոնֆիգուրացիան արդեն գրեթե ընտրված է` մանրամասն քննարկելով, ուսումնասիրելով ատոմակայանների` ամբողջ աշխարհում գոյություն ունեցող երեք հանգույցները: Այսօր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ազգային ժողովում նշել է, որ մրցույթով ընտրված խորհրդատվական ընկերությունն առաջին փուլում պետք է կատարեր հենց կոնֆիգուրացիայի ընտրման աշխատանքները: Կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքերը նախատեսվում է ավարտել եկող տարվա առաջին եռամսյակի վերջին, որից հետո կսկսվի պոտենցիալ ներդրողների հավաքագրումը: