Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԹԵՔ 2009» ԿՈՆԳՐԵՍԸ
07/11/2009 17:24
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԹԵՔ 2009» ԿՈՆԳՐԵՍԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԱՄՆ Սան Հոզե քաղաքում այսօր մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Արմթեք 2009» երրորդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

«Արմթեք 2009» համաժողովի բացման արարողությանը ՀՀ վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին։ «Բարձր տեխնոլոգիաները շարունակում են մնալ տնտեսական մրցակցության կարևոր մասը, նշել է կառավարության ղեկավարը։ Առաջատար լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մենք ցանկանում ենք առաջ շարժվել բիոտեխնոլոգիաների, գիտության, միջուկային ֆիզիկայի, կանաչ էներգիայի ու լրատվության ոլորտներում։ Նորարարությունը, ձգտումն ու ակտիվ մասնակցությունը հաջողության հասնելու հիմնական անհրաժեշտ մասնաբաժիններն են»։ Վարչապետն անդրադարձել է նաև նախորդ տարվա «Արմթեքի» արդյունքներին, խոսել է նախկինում բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի մասին, անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, կարևորել ենթակառուցվածքային նախագծերը` մասնավորապես Հյուսիս-հարավ միջանցքի, նոր ատոմային էլեկտրակայանի, ինչպես նաև համացանցի ու համակարգիչների հասանելիության, կենսաթոշակային բարեփոխումների ու Ազգային մրցունակության խորհրդի գործունեությանն առնչվող խնդիրները։ Կառավարության ղեկավարը խոսել է նաև «Լույս» հիմնադրամի ու Համահայկական բանկի ստեղծման մասին. «Մենք արդեն ստեղծել ենք Համահայկական բանկը` Հայաստանի օրենսդրությանը համաձայն և հատուկ մասնագիտացված ընկերություն ենք ներգրավել բիզնես ծրագիրը կազմելուն աջակցելու համար»։ Համահայկական բանկը կսկսի գործել որպես ներդրումային հիմնադրամ, որի նպատակը կլինի Հայաստանի մրցունակությունը բարձրացնող ծրագրերի իրականացման համար միջոցներ մեկտեղելը։ «Մեր տեսլականը, սակայն, ավելի քան հավակնոտ է` վերածել բանկը աշխարհասփյուռ հայկական համայնքներին ծառայող ինստիտուտի։ Որպես այդպիսին Համահայկական բանկը կդառնա Հայկական աշխարհի ֆինանսական արտացոլումը», նշել է վարչապետը։

Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ մասնակցել է Առևտրի համաշխարհային խորհրդի կազմակերպած միջոցառմանը։
Կառավարության ղեկավարը մեկնել է Սանտա Կլարա, որտեղ հանդիպել է համաշխարհային ճանաչում ունեցող Intel ընկերության փոխնախագահ Ջոն Դևիսի հետ։ Հանդիպման ընթացքում ընկերության փոխնախագահը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել Intel-ի զարգացման ծրագրերի չորս հենասյուները` հասանելիություն, կապի միջոցների զարգացում, կրթության զարգացում, ինֆորմացիոն ծառայությունների բովանդակություն։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրերն ու ընկերության տեսլականները համահունչ են ու կարևորել է համատեղ աշխատանքը կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ` մասնավորապես համակարգչային գրագիտության մասնագետների պատրաստման, դպրոցներում համակարգիչներով ու համացանցով ապահովվածության մակարդակի բարձրացման հարցերում։ Խոսվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործունեության, ինչպես նաև օրենսդրական դաշտում կառավարության նախաձեռնած փոփոխությունների մասին, որոնք հնարավորություններ են ստեղծելու ոլորտի արագ ու շարունակական զարգացման համար։

Համացանցային ծառայությունների հասանելիությանն անդրադառնալով Տիգրան Սարգսյանն ասել է, որ առկա ծրագրերի նպատակը մեր երկրում բեկումնային առաջընթացի ապահովումն է։ Կրթական ծրագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հանձնարարել է շարունակել ընկերության հետ հետագա բանակցություններն ու աշխատանքները։

Cisco ընկերության ղեկավար Ջոն Չամբերսի հետ հայաստանյան պատվիրակությունը քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` համացանցային հասանելության, Գյումրին, որպես տեխնոլոգիական քաղաքի զարգացման, ՀՀ փոստային համակարգերի զարգացման և այլ խնդիրների վերաբերյալ։ Նշվել է, որ համագործակցության նոր ոլորտները կարող են բացել նոր հնարավորություններ, ինչն ավելի բարձր աստիճանի կբարձրացնի փոխգործակցությունը։

ՀՀ վարչապետը մասնակցել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակակիր Քրեյգ Բարրեթի մեծարման երեկոյին։

Երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի տարածաշրջանի հայկական համայնքների ներկայացուցիչներին և պատասխանել է համայնքի ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98