ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ. ԿԲ-Ն ՇՈՒՇԻՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԲԱՑՈՒՄ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Զավադյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է Կենտրոնական բանկի կողմից Շուշի քաղաքում ուսումնական կենտրոնի բացումը, նշելով, որ այն կհանդիսանա հանրապետության ֆինանսական եւ բանկային կադրերի պատրաստման եւ ժամանակակից ուսուցման կարեւոր կառույցներից մեկը: