Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՄԱՏՈՒՑԵԼ ԷԺԱՆ, ՍԱԿԱՅՆ ՈՐԱԿՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
09/11/2009 18:53
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՄԱՏՈՒՑԵԼ ԷԺԱՆ, ՍԱԿԱՅՆ ՈՐԱԿՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Եթե որոշ հյուրանոցներում թանկ են գները, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում չունենք մատչելի գներով զբոսաշրջային փաթեթներ: Այսօր նման համոզմունք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա խոստովանում է, որ առկա է նաեւ զբոսաշրջային օպերատորի եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտի համագործակցության խնդիր: Եթե այդ համագործակցությունը լինի առավել ակտիվ, ապա մատչելի գներով հյուրանոցները դատարկ չեն լինի: Այդ ուղղությամբ բացը լրացնելու համար նախարարության աջակցությամբ որոշ քայլեր իրականացվում են, կազմակերպվում են հանդիպումներ հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների եւ տուր օպերատորների միջեւ:

Սակայն մենք էլ նկատենք, որ այս ոլորտում առկա բացերի պատճառով դեռ Հայաստանում հանգստանալը մեզ համար շատ ավելի թանկ արժե, քան հարեւան երկրներում ծովափնյա եւ առավել արդյունավետ հանգիստը: Այս դեպքերում շատ է կարեւորվում նաեւ այն վերաբերմունքը, որին մենք արժանանում ենք հենց մեր հայրենակիցների կողմից, ինչի պատճառով էլ երբեմն գերադասում ենք «չարժանանալ» դրան: Իսկ ինչ վերաբերում է էժան փաթեթներին, ապա ընդգծենք, որ գների մատչելիությունը շատ դեպքերում ուղղակի որակի հաշվին է:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6