Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
«ԿՈՎԿԱՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2010»
09/11/2009 19:24
Կիսվել

«ԿՈՎԿԱՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2010»

2010թ. ապրիլի 2-4 ք. Երևանում կկայանա  ամենախոշոր, թերևս յոթերորդ  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2009» խորագրով: Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են`ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների /գործատուների/ միություն, Հայաստանի շինարարների միություն, Հայաստանի ճարտարապետների միություն:

Ավանդական դարձած ամենամյա «Շինարարություն և Վերանորոգում EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպվում է 7-րդ անգամ, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում:Տտեղակայվելով մոտ 10000 ք.մ. տարածքում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:

Առաջին անգամ Հայաստանում ցուցահանդեսի մասնակիցներ կլինեն ամենախոշոր շինարարական ապրանքանիշերը Թուրքիայից, Վրաստանից և Պարսկաստանից: Հենց այս իրողությունն էլ եզակի հնարավորություն  կդառնա գործնական հարաբերությունների հաստատման համար  հայկական և վերոնշյալ կազմակերպությունների միջև:Տեղական կազմակերպությունների համար սա թերևս մեծ հեռանկարներ է բացումտեղում գործնական հարաբերություններ հաստատել,որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ  ինտեգրացմանը,իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների  աճի համար:Ցուցահանդեսը հատկապես նրանց համար է,ովքեր հաջող կարիերա ստեղծելով հայրենի երկրում,նոր ուղիներ և շուկա են որոնում վերջինիս ընդլայնման համար:

Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն շնորհանդեսներ, ինչպես նաև կլոր սեղաններ Հայաստանի շինարարների և դիզայներների միությունների կողմից հետևյալ թեմաներով` Հայաստանի շինարարների միություն` «Նորագույն տեխնոլոգիաների կիրառում շինարարության մեջ», Հայաստանի դիզայներների միություն` «Ժամանակակից դիզայներական մտքերի արդյունավետ օգտագործում ինտերիերի և էստերիերի մեջ»:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա և մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման համակարգեր, անվտանգության համակարգեր, կերամիկա և քար, պատերի և առաստաղերի դեկոր, լույսի աշխարհ, ծածկեր և մեկուսիչներ, ջեռուցման և օդափոխման համակարգեր, լաքեր և ներկեր, հատակի ծածկեր, դռներ և պատուհաններ, կահույք և աքսեսուարներ, անշարժ գույք և նախագծում, ինտերիերի և էքստերիերի դիզայն, վիտրաժներ, լողավազաններ, սանտեխնիկա:

Ցուցահանդեսի անցկացման ժամանակը`  2010թ. ապրիլի 2-4-ը     

Ցուցահանդեսի անցկացման վայրը` ՀՀ ք.Երևան, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողություն`  2010թ.  ապրիլի 2, ժ. 12.00

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողություն` 2010թ.  ապրիլի 4, ժ. 17.00

Ցուցահանդեսի մասնակիցներն են` ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6