Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ CIS LEADING COUNSEL NETWORK
10/11/2009 12:30
Կիսվել

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ CIS LEADING COUNSEL NETWORK

Ինն առաջատար ընկերություններն ԱՊՀ տնտեսական տարածաշրջանի երկրներից ձեռնամուխ են եղել նոր մասնագիտական ցանցի (CIS Leading Counsel Network) ստեղծմանը: Այն կընդլայնի այս արագ զարգացող տարածաշրջանի շուկայում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները: Մասնակից ընկերություններին հնարավորություն կընձեռվի արդյունավետ աշխատանք իրականացնել հաճախորդների հետ` իրենց ազգային իրավաբանական դաշտից դուրս:  

CIS Leading Counsel Network միավորում է ինն առաջատար իրավաբանական ընկերություններ Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINA LLP), Բելառուսից (Власова, Михель и Партнеры), Ղազախստանից (Aequitas), Ղրղզստանից (Kalikova & Associates), Մոլդովայից (Turcan & Turcan), Ռուսաստանից (Егоров, Пугинский, Афанасьев и партнеры), Թուրքմենստանից (АСТ) և Ուկրաինայից (RULG – Ukrainian Legal Group): Ցանցի նախագահն ընտրվում է մասնակից ընկերությունների ղեկավարներից` հաջորդականության կարգով: Միավորումն իր առջև նպատակ է դրել ստեղծել միջազգային մասնագիտական չափանիշների և մասնակից ընկերությունների` իրենց ազգային շուկաներում ձեռք բերված առանձնահատուկ փորձի համադրությունը: Այս շուկաները միջազգաին ներդրումային հանրության համար շարունակաբար էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում:

CIS Leading Counsel Network մասնակիցների հիմնադիր ժողովը կայացավ սեպտեմբերի 28-ին «Адвокатское бюро Егоров, Пугинский, Афанасьев и партнеры» ընկերության մոսկովյան գրասենյակում: Ընկերությունն արժանացել էր Ռուսաստանի և ԱՊՀ-ի տարվա լավագույն իրավաբանական ընկերության տիտղոսին ըստ The Lawyer European Awards 2009 մրցանակաբաշխության: Հանդիպման ընթացքում LCN ցանցի առաջին նախագահ է ընտրվել Իրինա Պալիաշվիլին` RULG – Ukrainian Legal Group ուկրաինական իրավաբանական ընկերության նախագահը, միաժամանակ ԱՊՀ երկրների իրավաբանական ընկերությունների ֆորումի հիմնադիրը և համանախագահը: Ֆորումն ամեն տարի հավաքում է իրավաբանական ընկերությունների ղեկավարներին ԱՊՀ և աշխարհի այլ երկրներից:    

Օլեգ Լուզանովը` Hengeler Mueller գերմանական առաջատար իրավաբանական ընկերության գործընկերը, և Պատրիկ Ջևոլսկին` Bredin Prat ֆրանսիական առաջատար իրավաբանական ընկերության գործընկերը, LCN հինադիր ժողովի հարգարժան հյուրն էին: Նրանք գործընկերներին իրենց փորձը փոխանցեցին` Եվրոպայում համագործակցության ցանցի ստեղծման ոլորտում: Եվրոպական այդ ցանցը հայտնի է Best Friends Network անունով: Այն նմուշ է հանդիսանալու LCN-ի հետագա զարգացման համար:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2