Բիզնես

USD BUY - 384.00+0.50 USD SELL - 387.50+0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 445.00-1.00
OIL:  BRENT - 76.47-0.42 WTI - 75.10-0.20
COMEX:  GOLD - 3390.60-0.56 SILVER - 36.79-1.50
COMEX:  PLATINUM - 1339.70+5.70
LME:  ALUMINIUM - 2547.00-0.14 COPPER - 9655.50-0.14
LME:  NICKEL - 15053.00+0.86 TIN - 32354.00+0.27
LME:  LEAD - 1993.00+0.86 ZINC - 2636.50-0.08
FOREX:  USD/JPY - 145.05-0.03 EUR/GBP - 1.1467-0.26
FOREX:  EUR/USD - 1.1467-0.26 GBP/USD - 1.3409-0.19
STOCKS RUS:  RTSI - 1117.27+0.10
STOCKS US: DOW JONES - 42171.66-0.10 NASDAQ - 19546.27+0.13
STOCKS US: S&P 500 - 5980.87-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 38488.34-1.02 TOPIX - 2792.08-0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 23237.74-1.99 SSEC - 3362.11-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 8843.47+0.11 CAC40 - 7656.12-0.36
STOCKS EUR:  DAX - 23317.81-0.50
19/06/2025  CBA:  USD - 384.81+0.37 GBP - 516.03-0.58
19/06/2025  CBA:  EURO - 441.42-0.38
19/06/2025  CBA:  GOLD - 41959+78 SILVER - 459.68+1.56
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 8 ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
10/11/2009 15:24
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 8 ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ութ հաստատությունների միջև` ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Առաջնորդների դպրոցը, Աբովյանի Հ. Օրբելու անվան համալսարանը, Հրազդանի հումանիտար համալսարանը, ինչպես նաև Մարտունու Վանեվան համալսարանը: Դեռևս ս.թ. օգոստոսի 7-ին փոխհամագործակցության համանման հուշագիր էր ստորագրվել հայաստանյան վեց ԲՈՒՀ-երի հետ:  

Համալսարանների մեծ մասը  մարզերում գործողներից են: Նման ընտրությունը պայմանավորված է տեսականն ու գործնականը համադրելու և այդ կերպ համալսարանականներին օգնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտեցմամբ: Դա հնարավորություն կտա նաև տնտեսության, արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, գիտության և կրթության ոլորտներում պատրաստել վաղվա առաջնորդներին: Հաշվի առնելով մարզերում կրթության ոլորտի համար անհրաժեշտ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գործնական գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունների բացակայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԲՈՒՀ-երին աջակցում է հետևյալ հիմնական ուղղություններով` ԲՈՒՀ -երի ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպում ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, ԲՈՒՀ-երն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր  հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ  և այլն: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երևանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը: 

Երկարաժամկետ կտրվածքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ԲՈՒՀ-երի համագործակցությունը նպատակ է հետապնդում զարգացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մշակել մասնագիտական որակավորման ժամանակակից պահանջներին բավարարող և համապատասխանող ուսումնական ծրագրեր:

Այս տարվա մայիսից սկսած, հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երի հրավերով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել էր մայրաքաղաքի և հեռավոր մարզերի տարբեր ֆակուլտետների ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և շրջանավարտների հետ` ներկայացնելով ընկերության ձեռքբերումներն ու բիզնեսի կառավարման համակարգը: Դասախոսությունը մեծ ոգևորություն է առաջացրել ուսանողների շրջանում, փաստելով, որ ԲՈՒՀ-երը հետաքրքրված են ՎիվաՍել-ՄՏՍ-ում իրենց ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու կամ աշխատանքային գործունեությունը ընկերությունից սկսելու հարցում: Բոլոր ԲՈՒՀ-երը դիմեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը` իրենց ուսանողների պրակտիկան այնտեղ կազմակերպելու առաջարկով: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և հայաստանյան ԲՈւՀ-երի միջև համագործակցության գաղափարը ներկայացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` ստորագրման արարողությանը հաջորդած կարճատև մամուլի ասուլիսի ընթացքում: «Ժամանակակից որակյալ կրթություն ապահովելու համար հայաստանյան ԲՈՒՀ-երն աջակցության կարիք են զգում: Որպես կորպորատիվ քաղաքացի, մեր ընկերությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել  տեսության և պրակտիկայի միջև գոյություն ունեցող մեծ բացը լրացնելու հարցում: Այսկերպ մենք հասնում ենք երեք նպատակի. հայաստանցի երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ, արթնանում է մրցակցության ոգին, և նրանք այսօրվանից սկսած` պատրաստ են լինում  մտածել աշխատաշուկայում վաղվա մրցակցության մասին: Իսկ որ  առավել կարևոր է` մենք նվազեցնում ենք արտագաղթի ծավալները: Թե ինչքանով մեզ կհաջողվի հասնել այդ նպատակներին, ցույց կտա ժամանակը: Վստահ ենք, որ շարժվում ենք ճիշտ ճանապարհով: Երիտասարդ հայորդիներն արժանի են ունենալ մեկնարկային այն հնարավորությունները, որոնք հասանելի են իրենց արտասահմանցի հասակակիցներին»:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

19/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.81
+0.37
Եվրո (EUR)
441.42
-0.38
Ռուբլի (RUR)
4.9089
-0.0066
Լարի (GEL)
141.22
+0.14
41959
+78
Արծաթ
459.68
+1.56