ԻՆԵԿՈԲԱՆԿ – ՆԵՐԴՐՎԵԼ Է «ԲԱՆԿ-ՀԱՃԱԽՈՐԴ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ինեկոբանկից տեղեկացնում են, որ բանկում ներդրվել է «Բանկ-Հաճախորդ» համակարգի նոր տարբերակը, որի առավելություններն են`
– բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն` անկախ հաճախորդի գտնվելու վայրից
– ստանալ բանկից հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար
– դիտել բանկ ուղարկված հանձնարարագրերի պատմությունը ցանկացած ժամանակահատվածի համար
– արտահանել տեղեկատվությունը տարածված բոլոր ֆորմատներով
– միայն նայելու ռեժիմում համակարգից oգտվելու հնարավորություն (հաճախորդը կարող է ստուգել հաշիվների մնացորդը, հետևել դրանց շարժին` առանց որևէ գործարք կատարելու իրավունքի)
– հանձնարարականներում լրացված դաշտերի ավտոմատ վերահսկում, որը փոքրացնում է սխալվելու հավանականությունը
«Բանկ-Հաճախորդ» Էլեկտրոնային համակարգի հին տարբերակից օգտվող Հաճախորդները կարող են անվճար փոխարինել այն նոր տարբերակով` դիմում ներկայացնելով Բանկ: