Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԲԱՆԿԻ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
10/11/2009 18:25
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԲԱՆԿԻ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից տեղեկացնում են, որ այսօր`2009թ. նոյեմբերի 10-ին, Գյումրիում (Գորկու 78 հասցեում) տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  «Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը:

«Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսը այս տարվա աշնան ընթացքում բանկի կողմից կազմակերպվող երկրորդ պաշտոնական նորաբնակությունն է: Հոկտեմբեր ամսում նոր վերանորոգված շենքում իր այցելուներին դիմավորեց  «Գյումրի» մասնաճյուղը: Մինչև 2009թ. վերջը նմանատիպ շնորհանդեսներ նախատեսվում է անց կացնել «Դիլիջան» և «Արարատ»   (ք. Վեդի) մասնաճյուղերում:

«Գյումրի» մասնաճյուղը, լինելով Շիրակի մարզում բանկի տարածքային կարևոր ստորաբաժանումներից մեկը, տրամադրում է բացառիկ բանկային ծառայությունների լայն սպեկտր ոչ միայն Գյումրի քաղաքի բնակիչներին և կազմակերպություններին, այլև պետության ողջ հարավ-արևմտյան շրջանին :
 
Համաձայն ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղերի կատարելագործման, արդիականացման և նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրին «Գյումրի» մասնաճյուղում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին:  Արդյունքում մասնաճյուղը սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով, իսկ մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն: Ներկա դրությամբ  «Գյումրի» մասնաճյուղում սպասարկվում է մոտ 20 000 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և քաղաքացիներ:

«Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, Շիրակի մարզի մարզպետ տիկին Լիդա Նանյանը, քաղաքապետ Վ. Ղուկասյանը,  մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, Գյումրի քաղաքում տեղակայված զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:

Գյումրի քաղաքում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղ`  մասնաճյուղ «Գյումրի» և երկու մինիմասնաճյուղ Թիվ 57 և Թիվ 58:  «Գյումրի» և Թիվ 58 մասնաճյուղերը ամբողջությամբ վերանորոգված են և տեխնիկապես վերազինված: Մոտակա ժամանակներս կսկսվեն վերանորոգման աշխատանքներ Թիվ 57 մասնաճյուղում Ռիժկովի 5, տուն 2 հասցեով:

Ընդհանուր առմամբ բանկի Գյումրիի մասնաճյուղերում աշխատանքով են ապահովված 24 աշխատող, որից 17-ը «Գյումրի» մասնաճյուղի հաստիքային միավորներն են:

«Գյումրի» մասնաճյուղի վերաբերյալ կարելի է բերել մի քանի հատկանշական տվյալներ`

– մասնաճյուղը քաղաքի և մարզի բնակչությանը տրամադրում է բանկային ծառայությունների լայն սպեկտր; բանկային հաշիվների բացումից ու սպասարկումից մինչև վարկերի տրամադրում,
– ամսեկան կտրվածքով սպասարկում է մոտ 20.000 հաճախորդ,
– ունի մոտ 3500 քարտապան, որից 2000 ռուսական զինծառայողներ են,
– մասնաճյուղում սպասարկվում են թվով մոտ 5000 հաճախորդ, այդ թվում 2000 թոշակառու:

Շնորհանդեսի ժամանակ Բանկի և քաղաքի ղեկավարները հանդես եկան շնորհավորական խոսքերով, իսկ  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հանդիսավոր պայմաններում «Գյումրի» մասնաճյուղի հինգ լավագույն հաճախորդներին հանձնեց պատվոգրեր` «ՎՏԲ Հայաստան Բանկի տարածքային ստորաբաժանումների հետ փոխշահավետ, երկարատև, գրագետ և անբասիր համագործակցության արդյունքում` բիզնեսի և տնտեսության զարգացման գործում ակնհայտ հաջողության հասնելու համար», իսկ Գյումրի քաղաքի տուն-ինտերնատին Բանկի կողմից հանձնեց թանկարժեք նվեր: Շնորհակալագրերի արժանացան նաև «Գյումրի» մասնաճյուղի երկու  առաջատար աշխատակիցներ:

Միջոցառման եզրափակիչ մասում Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին,  «Գյումրի» մասնաճյուղի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն,  հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն:

Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ: Ներկա դրությամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միակ բաժնետերն է /100% բաժնետոմսերի սեփականատեր/ Ռուսաստանում մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկը:  ՎՏԲ-Հայաստան Բանկը մի շարք ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցը 10.11.2009թ. դրությամբ ունի 74 մասնաճյուղ, որից 29 մասնաճյուղ ք. Երևանում և 45 մասնաճյուղ շրջաններում: Այսօրվա դրությամբ Բանկի 45 մասնաճյուղեր ամբողջությամբ վերանորոգված են, տեխնիկապես հագեցած և կահավորված ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին խիստ համապատասխան:  Մոտակա ժամանակներս նախատեսվում է ևս 3 մասնաճյուղի վերանորոգում և 5 մասնաճյուղի հասցեափոխություն:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6