ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԵՐՆԵՐԸ RBS ԲԱՆԿԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՑ ՏԱՐԵԼ ԵՆ 9 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Նախկին ԽՍՀՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի, Էստոնիայի և Մոլդովայի քաղաքացիներից բաղկացած խումբ մեղադրվում է Royal Bank of Scotland բանկի ամերիկյան RBS WorldPay մասնաճյուղի բանկային հաշիվներից շուրջ 9 մլն դոլար անօրինական ճանապարհով կանխիկացնելու մեջ:
Ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, հանցավոր խումբը կարողացել է կոտրել բանկի ապահովության համակարգը և ստանալ անարգել մուտք բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվական բազա: Օգտագործելով վարկային քարտերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը` խմբի մասնակիցները կեղծ քարտերի միջոցով 12 ժամերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում կանխիկացրել են շուրջ 9 մլն դոլար:
Նշենեք, որ հակերներին սպասվում է 20 տարի ազատազրկում: