Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
11/11/2009 18:34
Կիսվել

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Առաջիկայում երթուղային տաքսիների ուղեվարձերի գնի բարձրացում չի նախատեսվում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ուղեվարձի բարձրացման համար տնտեսության մեջ որևէ փոփոխություն տեղի չունեցել և նման պահանջ չկա: 

Վերջին շրջանում ուղեվարձի բարձրացման համար ուղևորափոխադրում իրականացնող 18 կազմակերպություններ համապատասխան գրությամբ դիմել էին նախարարություն: Նրանք պատճառաբանել էին, թե հաշվարկներ են կատարել և իրենց սակագները բավական ցածր են, անհրաժեշտ է վերահաշվարկ կատարել: «Մենք պահանջեցինք այդ ամենը հիմնավորող փաստաթղթեր, սակայն 18-ից որևէ մեկը նման հիմքեր չներկայացրեց: Սակագների բարձրացման համար որևէ նախադրյալ չկա: Շատ են խոսում այդ մասին, սակայն խոսելով մենք չենք կարող առաջնորդվել, մենք առաջնորդվում ենք տնտեսական հիմնավորվածությամբ: Սակագինը կամայական չի կարող ձևավորվել, դրա համար պետք են համապատասխան հաշվարկներ: Այս պահին նման հիմնավորվածություններ չկան»,-ասաց Գ. Սարգսյանը:

Ուղևորափոխադրող ընկերություններում այս տարի տրանսպորտի տեսչության կողմից 3 հազար 50 արձանագրություն է կազմվել: Դրանք կապված են եղել չվացուցակի, ժամանակացույցի խախտումների, պետական տուրքերի չվճարման և այլ խախտումների հետ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կասեցվել է ընկերությունների գործունեության լիցենզիան:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2