2010-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ 10 ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ՇԱՀԱԳՈՐԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
2010թ-ի հունվարի 1-ից 10 տարի և ավելի շահագործված մեքենաները որպես տաքսի չեն կարող շարունակել իրենց գործունությունը: «Մենք այս տարի նման մեքենա ունեցող անձանց լիցենզիա տվել ենք տաքսի ծառայություն մատուցելու համար, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում: Ցանկանում էինք ժամանակ տալ այդ մարդկանց, որ հնարավորություն ունենան նոր մեքենա ձեռքբերելու կամ այն փոխարինելու մեկ ուրիշով: Մեկ անգամ ևս դիմում եմ նման մեքենա ունեցող մարդկանց, 2010թ-ի հունվարի 1-ից դրանք չեն կարող տաքսի ծառայություն մատուցել»,-այսօր լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: