LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 12/11/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուրսների գներն աճել են:
2%-ից ավել աճել են պղնձի և կապարի գները: Պղնձի գինն աճել է 2.01%-ով և կազմել 6626.5 դոլար, իսկ կապարի գինն աճել է 2.91%-ով և կազմել 2341 դոլար:
1%-ից ավել աճել են ալյումինի, նիկելի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 1.13%-ով և կազմել 1974 դոլար, նիկելի գինն աճել է 1.16%-ով և կազմել 17131 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.54%-ով և կազմել 2182 դոլար:
Օրվա ամենահամեստ արդյունքն արձանագրել է անագը, որի գինն աճել է 0.66%-ով և կազմել 14858 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: