Բիզնես

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38442.00-0.87 TOPIX - 2689.55-0.96
STOCKS CHINA:  HANG SENG - 19159.20+0.04 SSEC - 3259.76-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
26/11/2024  CBA:  USD - 390.88+0.74 GBP - 492.12+1.32
26/11/2024  CBA:  EURO - 411.09+1.95
26/11/2024  CBA:  GOLD - 33119.29-684.25 SILVER - 386.94-5.10
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳՈՐԾԱՐԿՎԵՑ «ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
12/11/2009 14:39
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԳՈՐԾԱՐԿՎԵՑ «ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Բջջային հեռուստատեսություն» ծառայության գործարկման մասին: Այդ ծառայության շնորհիվ 3G բջջային հեռախոս ունեցող բաժանորդները կարող են դիտել իրենց նախընտրած ամենասիրելի հեռուստահաղորդումների ամբողջական տարբերակները:

Բաժանորդները պետք է ընդամենը հեռախոսի բրաուզերից (փնտրող համակարգից) մուտք գործեն tv.mts.am և tv.vivacell.am կայք էջեր և օգտագործման առումով դյուրին ծրագրի միջոցով դիտեն Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունների ժողովրդականություն վայելող հաղորդումները:

Հեռուստահաղորդումների հեռարձակումների մեծ մասը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում արդեն իսկ հասանելի Է իրական ժամանակի ռեժիմում: Նախնական շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը կառաջարկի հայաստանյան 12 հեռուստաալիք: Մասնավորապես` «Հ1», «Հ2», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Հայ Թի Վի», «Թի Վի 5», «Ա Թի Վի», «ԱրմՆյուզ», «Արարատ» և «Դար 21» հեռուստաալիքների  սպորտային, երաժշտական, զվարճալի հաղորդումները, սերիալները, վավերագրական հաղորդումներն ու նորությունները:

Փորձնական մեկ ամիսը լրանալուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին մատչելի գներով կառաջարկվեն նաև նախապես տեսագրված տեսանյութեր, հոլովակներ և այլն:

«Նորարարությունը մեր շարժիչ ուժն է: Մենք միշտ ձգտում ենք ամենաառաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ մեր բաժանորդներին ժամանցային ծառայություններ մատուցել: Հաշվի առնելով 3G բջջային հեռախոսների օգտագործման աճող թիվը, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր բաժանորդներին ներկայացնում ենք գրավիչ առաջարկ. կիրառման մեջ դյուրին բջջային հեռուստատեսություն, որը թույլ կտա ազատ ժամանակը հետաքրքիր դարձնել, ինչպես նաև ծանոթանալ գործարար աշխարհի, սոցիալական և քաղաքական ոլորտների իրադարձություններին: Ապագան պատկանում է բջջային հեռուստատեսությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջիկայում բջջային հեռուստատեսության ծառայությունից օգտվողներին հասու կլինի նաև առաջարկվող ծրագրերի ցանկը, որի շնորհիվ բաժանորդները կկարողանան ընտրել յուրաքանչյուր ալիքով դիտելիք հաղորդումները:    

ՎիվաՍել-ՄՏՍ-ը UMTS/HSPA 3G տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավորություն է ընձեռում բջջային հեռախոսով հեռուստահաղորդումներ դիտել այնպես` ինչպես հեռուստացույցով: Ընկերությունում ներդրված 3G տեխնոլոգիան թույլ է տալիս մատուցել բջջային ինտերնետի մուտքի բարձրակարգ ծառայություններ: Դրա հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է բջջային հեռուստատեսության պլատֆորմ, որը հնարավորություն է ընձեռում դիտելու ընթացիկ հեռուստահաղորդումներ (Live TV) և ըստ պահանջի տեսանյութեր (Video on Demand):

Ծառայությունը անհատականացված է. բաժանորդն ինքնուրույն կարող է որոշել ինչ և ինչպես դիտել: Ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ, առանց որևէ ծրագիր ներբեռնելու, կոնֆիգուրացնելու կամ այլ գործողություն իրականացնելու անհրաժեշտության:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը մեկնարկել է փորձնական տարբերակով: Այս ժամանակահատվածում այն մատչելի կլինի բոլորին` անվճար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

26/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.88
+0.74
Եվրո (EUR)
411.09
+1.95
Ռուբլի (RUR)
3.71
-0.04
Լարի (GEL)
142.53
+0.01
33119.29
-684.25
Արծաթ
386.94
-5.10