ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 12/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 12-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 354 300 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 110 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 12.9334% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 12.9334 %:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: