ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՕՐԱՆԺ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ ԶԻՋԵԼ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ
Անդրադառնալով շուկա երրորդ օպերատորի մուտք գործելուն` այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողներին հայտարարել է, թե մրցակցությունն առաջ է բերում ծառայությունների որակի բարձրացում եւ սակագների նվազեցում: «Մենք շուկայում առաջատար ենք եւ շարունակելու ենք մնալ մեր դիրքերում»,- ասել է Ռ. Յիրիկյանը: Անդադառնալով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից ինտերնետ ներկրելու հնարավորությանը` Ռ. Յիրիկյանն ասաց, որ ներկայումս իրենք դրան պատրաստ չեն: