31/07/2008 15:56
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ 100000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԺՆԵՏՈՄՍ
ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման համար, Եվրասիական Զարգացման Բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով, կառավարությունը որոշել է Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ Եվրասիական Զարգացման Բանկի ստեղծման մասին 2006թ. հունվարի 12-ին ստորագրված համաձայնագրին ՀՀ-ին միանալու փուլում աշխատանքները համակարգելու, Բանկի հետ համագործակցության, ինչպես նաեւ համատեղ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: Խումբը կղեկավարի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է` որոշմամբ նշված Համաձայնագրին ՀՀ-ին միանալու ներպետական ընթացակարգերի ավարտից հետո 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով, ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100,0 հազ. ԱՄՆ դոլար գումար հատկացնելու վերաբերյալ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:51 19/10/26
10:31 19/10/26
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
