ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 11-Ի. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅՐԸ ՎԱՐԱԿԵԼ Է ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանի տրամադրած տվյալների համաձայն վերջին օրվա ընթացքում Հայաստանում խոզի գրիպով վարակակիրների թիվն աճել է 5-ով և հասել է 11-ի:
Նոր հայտնաբերված վարակակիրներից մեկը օդանավակայանից ուղևորներ փոխադրող տաքսու վարորդ է, իսկ մնացած 4-ը մեկ ընտանիքի անդամներ են, որոնց վարակել է Օմսկից նոր ժամանած հայրը: 11 վարակակիրներից 8-ն այժմ բուժվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ 3-ն արդեն դուրս են գրվել:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: