Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀՀ ԴՐԱՄՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԱՓԸ ԿԿԱԶՄԻ 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
13/11/2009 19:22
Կիսվել

ՀՀ ԴՐԱՄՈՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԱՓԸ ԿԿԱԶՄԻ 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, նոյեմբերի 13-ին հրավիրած նիստում քննարկեց օրակարգային երկու հարց:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը պատգամավորների  գնահատմանը ներկայացրեց «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող նախագիծը, ինչպես նաեւ դրանից բխող լրացումները «Կենտրոնական բանկի մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքներում: Բանախոսը կարեւորեց ավանդների երաշխավորման հիմնադրամի դերը ֆինանսական կայունություն ապահովելու հարցում եւ միաժամանակ փաստեց առավել արդիական  եւ հուսալի գործիքներով հիմնադրամը զինելու  անհրաժեշտությունը: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ավանդների երաշխավորման  ծածկույթը պետք է համահունչ լինի տնտեսական զարգացումներին, եւ այդ նպատակով կառավարությունն առաջարկում է վերանայել նախատեսված գումարների շեմը` մեծացնելով այն կրկնակի: Նախագծում առաջարկվում է արտարժույթով բանկային ավանդների դեպքում երաշխավորված ավանդի չափը դարձնել երկու մլն. դրամ, իսկ դրամով ավանդների դեպքում` չորս մլն. դրամ: Գործադիրը նաեւ առաջարկում է երաշխավորված ավանդների չափը վերանայել պարբերաբար` առավել դինամիկ ծածկույթ ունենալու նպատակով: Զեկուցողի տեղեկացմամբ`  ԿԲ-ն ավանդների երաշխավորման հիմնադրամում 5 մլրդ. դրամի ներդրում կկատարի: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողվի նախագահ Գագիկ Մինասյանը ողջունեց ներկայացված փաթեթը` նշելով, որ երաշխավորված ավանդների գումարներն ավելացնելու ցանկություն կար դեռ համակարգի ներդրման ժամանակ:  Պրն. Մինասյանի կարծիքով`  նախագծերի ընդունման դեպքում  հանրությունն առավել մեծ  վստահությամբ ավանդադրումներ կկատարի` առանց գումար կորցնելու մտավախության:  Հանձնաժողովը փաթեթը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

Հանձնաժողովի վերաբերմունքը դրական էր նաեւ «ՀՀ վերահսկիչ պալատի  2010 թ. գործունեության տարեկան ծրագրի» վերաբերյալ, որն առաջարկվում է ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգում:  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացմամբ` հաջորդ տարի ուսումնասիրելու են հիմնականում նոր ոլորտներ. ընդամենը երկու ծրագիր են կրկնվում:  Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ որոշ ծրագրեր վերաշարադրվել են` ընդհանրական ձեւակերպումների փոխարեն  առավել կոնկրետ բնույթ ստանալով: Մասնավորապես ծրագրում նշվել են  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների` ուսումնասիրության ենթակա ոլորտները: 2010 թ. ընթացքում ՎՊ-ի  վերահսկողության շրջանակում կհայտնվեն ԱԺ-ի եւ կառավարության աշխատակազմերը,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գիտությունների ազգային ակադեմիան` իր 33 ինստիտուտներով եւ 6 ԲՈՒՀ-եր,  2 դեսպանատուն եւ 1 հյուպատոսություն, «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայությունը եւ այլն: Ծրագրի համաձայն` վերահսկողական այս կառույցը ուսունասիրություններ կկատարի նաեւ ֆինանսների եւ մշակույթի նախարարություններում, ինչպես նաեւ որոշ մարզպետարաններում ու համայնքներւմ: ՎՊ-ի ներկայացրած փաստաթղթում զգալի տեղ են զբաղեցնում վարկային ծրագրերը, որոնք հիմնականում վարկավորում են շինարարությունն ու փոքր եւ միջին բիզնեսը: Վարկային միջոցների գերակշիռ մասը Համաշխարհային բանկին է, ուսումնասիրվելու է նաեւ ՌԴ կառավարության տրամադրած` 500 մլն. դոլարի վարկը: Հանձնաժողովի պատգամավորներն առաջարկեցին ծրագրում ամրագրել ստուգումների ժամկետները` կամայականությունների հնարավորությունը բացառելու նպատակով:

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69