Սոցիալական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – 50 ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՒՍԱՆՈՂ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
16/11/2009 14:32
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – 50 ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՒՍԱՆՈՂ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին ավելի քան 50 հաշմանդամ ուսանողներ «Փյունիկ», «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Դիալոգ» և «Սկարպ» հասարակական կազմակերպություններից, որտեղ նրանք առիթ ունեցան ծանոթանալու և անմիջականորեն շփվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաշմանդամ աշխատակիցների հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր «Կրթական միջազգային շաբաթի» և Հաշմանդամների իրավունքներին նվիրված միամսյակի շրջանակներում: Այս երկու միջոցառումների համատեղումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ էին այցելել հաշմանդամ ուսանողներ, որոնց առջև շուտով կանգնելու է մի կենսական խնդիր, այն է` որտեղ կիրառել ԲՈւՀ-ում ձեռք բերած տեսական գիտելիքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամներին առնչվող հիմնահարցեր, մասնավորապես` ինչ է պետք ձեռնարկել հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրվելու գործընթացն առավել դյուրին դարձնելու համար, ինչպես փոխել գործատուների շրջանում արմատացած կարծիքը այն մասին, թե հաշմանդամներն անաշխատունակ են, և ապացուցել, որ իրենք էլ հասարակության լիիրավ անդամ են և կարող են իրենց լիարժեք մասնակցությունն ունենալ ցանկացած ընկերության գործունեության մեջ: Հիմնվելով անձնական փորձի վրա` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները հորդորեցին հյուրերին երբեք չվհատվել և շարունակել թակել գործատուների դռները, որովհետև, նրանց համոզմամբ, անհնարին ոչինչ չի լինում, եթե կա ձգտում, հավատ և ինքնավստահություն:  

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այն փոքր թվով ընկերություններից է, որոնք հավատացած են, որ հաշմանդամները բոլոր մարդկանց պես պետք է ունենան աշխատելու և կրթություն ստանալու հավասար իրավունքներ և հավասար մեկնարկային հնարավորություններ: Ընկերությունն ապացուցեց իր այդ համոզմունքը` աշխատելու հնարավորություն ընձեռելով 33 հաշմանդամների:  

«Անկասկած, հաշմանդամներն ունեն որոշակի աջակցության կարիք, բայց ոչ խղճահարության: Այսօր նրանք հպարտ են, որ աշխատում են այսպիսի առաջատար կազմակերպությունում, իրենց քրտինքով վաստակում են գումար` իրենց կարիքները, և, ինչու չէ` նաև իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար: Դա նրանց դարձնում է անկախ, հարգված և ինքնավստահ: Չէ որ իրենք էլ, ինչպես բոլորս, ունեն իրենց երազանքները, ցանկությունները, որոնք ուզում են իրականացնել: Անհրաժեշտ է հաշմանդամներին տալ լիարժեք կյանքով ապրելու և հասարակությունից չմեկուսանալու հնարավորություն», – իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34