COMEX – ՈՍԿՈՒ ԳՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ 17/11/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների զգալի աճ:
Աճելով 2.03%-ով` ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինը հերթական անգամ պատմական ռեկորդ է սահմանել և կազմել 1139.4 դոլար: Պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 4.01%-ով և կազմել 1444.6 դոլար, իսկ արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 5.92%-ով և կազմել 18.41 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):