Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏՄՊՊՀ – ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵՑ
17/11/2009 12:28
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵՑ

ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի կողմից 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի մասնագետների նախնական ուսումնասիրությունների համաձայն, սիրտ-անոթային, շաքարային դիաբետի և հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող և իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների մասին: Ուստի, Հանձնաժողովի այսօրվա նիստում վարույթ հարուցվեց վերոհիշյալ շուկաներում:

Վարույթը կընդգրկի հետևյալ տնտեսվարողների վարքագծի համապատասխանության ուսումնասիրությունը` մրցակցային կանոններին. «Էսկուլապ» ՍՊԸ, «Առգո Ֆարմ» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ալֆա Ֆարմ  ՓԲԸ», «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «Վագա Ֆարմ» ՍՊԸ, «Արփիմեդ» ՓԲԸ, «Արֆարմացիա» ՓԲԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Դեղաբազա Երևան» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Ռուս ֆարմ» ՍՊԸ, «Ռիխտեռ լամբրոն» ՍՊԸ, «Տոնուս Լես» ՍՊԸ, «Ֆարմ Գոհար» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ֆարմ Թրաստ» ՍՊԸ, «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ (19 տնտեսվարող սուբյեկտ` առավել խոշորները շուկայում): Վարույթի շրջանակներում այսօր տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ պահանջվեցին ապրանքի ձեռքբերման և իրացման գների կառուցվածքի բաղադրիչների, գների փոփոխությունների պատճառների և հիմնավորումների, ինչպես նաև` պայմանագրերի և հաշիվ ապրանքագրերի պատճենները: Առաջիկայում հանձնաժողովի կողմից կհրապարակվեն նաև այն դեղերի ցանկը, որոնք սոցիալական նշանակություն ունեն և որոնց գները բարձրացել են, նախնական գնահատմամբ` չհիմնավորված:
 
Միաժամանակ, Հանձնաժողովը դեղորայքի շուկայում լայնամասշտաբ և համալիր ուսումնասիրություն է սկսում` նպատակ ունենալով պարզել շուկայի կառուցվածքը, շուկայի մուտքի խոչընդոտները, բացահայտել շուկայում մրցակցությունը սահմանափակող պատճառները և այլն:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98