ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39178106 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 17/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. նոյեմբերի 17-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39178106 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթցքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 250 000 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 250 000 000 դրամ:
Գանձապետական պահառուի և դիլերների կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.2050% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.7828%:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: