Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՑԱՆՑԸ
17/11/2009 16:22
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՑԱՆՑԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն) «Բիզնես 24»-ից տեղեկացնում են, որ ընկերությունը և GNC-Alfa ընկերությունը ստորագրել է պայմանագիր, որի արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կձեռքբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան:  
GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի  օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: Պայմանագիրը թույլ է տալիս, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունենա անկախ և հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի կողմից:
Արագընթաց օպտիկամանրաթելային մալուխային ցանցը Հայաստանին կապահովի թվային հաղորդակցության բարձր արագություն: Բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունները կարող են օգտագործել համակարգը կրթական և հետազոտական նպատակներով: Այն օգտակար կլինի միջազգային համագործակցությունը խորացնելու և համաշխարհային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու մատչելիությունն ու գիտելիքի փոխանակումն ապահովելու տեսանկյունից:
«Արևմտյան կիսագնդում օպտիկամալուխային կապուղիները մեծ տարածում են գտել հեռահաղորդակցության ցանցերում` ընկերությունները վերափոխելով բարձր տեխնոլոգիական կենտրոնների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Երևանն ու խոշոր քաղաքները կապ կհաստատեն Մերձավոր ու Հեռավոր Արևելքի, Եվրոպայի և մնացյալ աշխարհի հետ: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններ», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է Հայաստանում: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելքային մալուխի վրա և նախագծված է բավարարելու ֆիքսված և շարժական օպերատորների, Ինտերնետ պրովայդերների և խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների և արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը: Ցանցի Հարավային Սեգմենտը, Երևանի և Հայաստան-Իրան սահմանի միջև, շահագործման է հանձնվել 2009թ. սեպտեմբերին: Ցանցը փոխկապակցված է Իրանի օպտիկա-մանրաթելքային մալուխի հետ` ապահովելով ելք դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցեր: Ցանցի Հյուսիսային Սեգմենտը, Երևանի և Հայաստան-Վրաստան սահմանի միջև, ներկայումս կառուցվում է: Հյուսիսում ցանցը կփոխկապակցվի Վրաստանի տարածքում գործող առնվազն երկու օպտիկա-մանրաթելքային մալուխների հետ` ապահովելով Հայաստանի տարածքով մեծ ունակությունների տարանցման ծառայությունների մատուցումը: Երկրի ներսում ցանցը կընդլայնվի մինչև Հայաստանի խոշոր քաղաքները:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25