Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ
18/11/2009 14:18
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

ՀՀ  կենտրոնական բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակում վճարահաշվարկային հարաբերությունների զարգացման վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարված վճարումների գերակշիռ մասը իրականացվել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) միջին հաշվով կազմել են ընդհանուր վճարումների ծավալի 57.6%-ը, քանակի 94.9%-ը: Նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ էլեկտրոնային վճարումների ծավալն ավելացել է 68.2%-ով (861 մլրդ  դրամով), իսկ քանակըª 14%-ով (84559-ով): 2008թ. նույն ժամանակա¬հատվածի համեմատությամբ էլեկտրոնային վճարումների ծավալն ավելացել է 66%-ով (846 մլրդ  դրամով): Առևտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճա¬րումների համակարգով (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կատարված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծավալի մոտ 46%-ը (նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել են 20%-ով, 2008թ. երրորդ եռամսյակի համեմատª 14%-ով), իսկ քանակիª մոտ 99.8%-ը: Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների  միջին օրական քանակը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 1321-ովª  կազմելով 10613, իսկ ծավալը ավելացել է 13 մլրդ  դրամովª կազմելով 33 մլրդ  դրամ: Բորսայական գործառնությունների իրականացման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կատարված փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է մոտ 84 մլրդ դրամ (ավելացել է 7 մլրդ  դրամով): Էլեկտրոնային վճարումների համակարգում մեկ էլեկտրոնային փոխանցման միջին ծավալը, առանց բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների, նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 1 մլն  դրամով և կազմել է 3.1 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առևտրային բանկերի կողմից բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների միջին ծավալը կազմել 1418 մլն դրամ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2