Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ԵՆ 18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
18/11/2009 14:19
Կիսվել

ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ԵՆ 18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

Ֆիզիկական անձանց փոխանցումները, առանց բանկային հաշվի բացման, իրականացվում են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

ՀՀ  կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը անդամակցում են 18 միջազգային դրամական փոխանցումների համակարգերի (UNISTREAM, ANELIK, CONTACT, MIGOM, MONEY GRAM և այլ համակարգերի):

Միջազգային համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով 2009թ. երրորդ եռամսյակի ընթացքում այս համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 112.8 մլրդ դրամ (քանակը` 445166), որը 10 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը առևտրային բանկերի միջոցով կազմել է 102 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետություն փոխանցումների զուտ ներհոսքը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 37%-ով (28 մլրդ դրամով), իսկ 2008թ. երրորդ  եռամսյակի համեմատ նվազել է 25%-ով (34 մլրդ դրամով): Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 253 հազ. դրամ. նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 35 հազ. դրամով: ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 91 մլրդ դրամ. նախորդ եռամսյակի համեմատ ավելացել են 126%-ով (51 մլրդ դրամով), իսկ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 78%-ով (40 մլրդ դրամով). մեկ վճարման միջինը ավելացել է 2 մլն դրամով և կազմել 3.6 մլն դրամ: Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 79 մլրդ դրամ. նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.7%-ով (0.6 մլրդ դրամով):ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումների ծավալը 2009թ. երրորդ  եռամսյակի ընթացքում կազմել է  765 մլրդ դրամ, իսկ քանակը` 45646 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 17 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել է 43%-ով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2