ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 21-Ի, ՆՐԱՆՑԻՑ 12-Ն ԱՐԴԵՆ ԲՈՒԺՎԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօրվա`նոյեմբերի 18-ի, դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է խոզի գրիպով A/H1N1 կասկածելի 21 հիվանդ: Հիվանդներից 12-ը բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդներն ունեն առողջացման դրական դինամիկա: Առաջին 5 հիվանդի լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա:
Հիշեցնենք, որ խոզագրիպի առաջին դեպքը Հայաստանում արձանագրվել էր նոյեմբերի 10-ին, երբ վարակը Հայաստան էին ներկրել արտերկրից ժամանած 2 իրանցի և մեկ ՀՀ քաղաքացի:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: