
COMEX – ՄԵԿՕՐՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՈՍԿԻՆ ԿՐԿԻՆ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ 19/11/09
Նյու-Յորքի Comex բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է ոսկու գնի նոր պատմական ռեկորդ: Վերլուծաբանների կարծիքով ոսկու գինը դեռևս կաճի մինչև տարվա վերջ:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 0.17 և 0.32%-ով և կազմել 1141.3 և 18.42 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.73%-ով և կազմել 1452 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):