«ԱԱՀ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՉԻ ՓՈՓՈԽՎԻ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՆՈՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը բացասական եզրակացություն է է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, մասնավորապես, արտոնություն է նախատեսում մի շարք կազմակերպությունների համար, մինչդեռ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նշված է, որ գործադիրն առաջնորդվելու է արտոնությունների առավելագույն կրճատման կամ բացառման սկզբունքով։