ՊԼԱՍՏԻԿ ՎՃԱՐԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը կանխարգելելն է, քանի որ ներկայումս գործող օրենսդրության համաձայն ՀԴՄ կտրոնները տրամադրվում են միայն կանխիկ դրամով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ։