2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 41,6%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ շինարարության ծավալները կրճատվել են 41,6%-ով և կազմել 430694.8 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն միայն այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում սեպտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ շինարարության ծավալները կրճատվել են 18,2%-ով:
Նշենք, որ ՀՀ շինարարության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր ավելի քան 45%-ով: