ՏԱՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 11,4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 11,4%-ով:
Հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կազմել է 83,0 հազար մարդ, ընդ որում միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում սեպտեմբեր ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կրճատվել է 0.1%-ով:
Նշենք, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի առավել մեծ աճ գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին: