ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 45.0 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է բանկի հաշվապահական հաշվեկշիռը 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա ինն ամիսների իր գործունեության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկն ապահովել է 45 063 119 հազար ՀՀ դրամ շահույթ` 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածում գրանցված 1 491 833 հազար ՀՀ դրամ շահույթի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն միայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կենտորնական բանկի շահույթը կազմել է 22 219 568 հազար դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն եռամսյակում բանկն աշխատել էր վնասով: 2008 թվականի երրորդ եռամսյակում կենտրոնական բանկը կրել էր 3 409 404 հազար դրամի վնաս: