Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
20/11/2009 17:31
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Յալթայում։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այսօր Ուկրաինայի Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում գումարվել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
 
Համաձայն ձեւավորված ավանդույթի` ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալ երկրի կառավարության ղեկավարը` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։ Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված կազմով` «1+5» ձեւաչափով։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են ավելի քան երկու տասնյակ փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են ԱՊՀ անդամ-երկրների միջեւ համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, միգրացիոն քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում։

Կառավարությունների ղեկավարները մեկօրյա հանդիպման շրջանակներում քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից դուրս գալու եւ դրա բացասական հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ԱՊՀ անդամ-պետությունների կողմից համատեղ միջոցառումների ձեռնարկման մասին որոշման նախագիծը։ 2009-2010 թվականներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ուղղությամբ նախատեսված համատեղ միջոցառումների ծրագիրը կազմվել է ԱՊՀ անդամ-պետությունների առաջարկությունների հիման վրա եւ պարունակում է ոլորտում վարվող համաշխարհային քաղաքականության հիմքում ընկած մեխանիզմներ, որոնք ուղղված են փոխադարձ առեւտրում արգելքների հաղթահարմանը եւ անդամ-պետությունների ներքին շուկաների պաշտպանության գործում ուժերի կոորդինացմանը։ Նիստում մի շարք առաջարկներ են հնչեցվել ֆինանսատնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ, որոնք կարող են իրագործվել գնային կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, սոցիալական եւ ենթակառուցվածքային շուկաներում մրցակցության շնորհիվ։ Քննարկվել է նաեւ առավել ցածր եկամուտ ունեցող անդամ-պետություններին աջակցության միջոցառումների ձեռնարկման հարցը։

Քննարկվել են նաեւ էներգետիկայի ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը եւ դրանից բխող առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ Հայեցակարգը մշակված է ԱՊՀ տարածքում մինչեւ 2020 թվականը տնտեսական զարգացման ռազմավարության իրագործման առաջին փուլի` 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի հիման վրա։ Հայեցակարգի նախագիծը վերաբերում է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդհանուր նպատակներին ու խնդիրներին, սկզբունքներին եւ մեխանիզմներին։

Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ «Ազգային էլեկտրաէներգետիկ համակարգերի էլեկտրահաղորդման միջպետական ուղիների շահագործման ոլորտում համագործակցության» եւ «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման» վերաբերյալ համաձայնագրերը։ Վերջինիս մշակման կարեւորությունը բխում է միջազգային տրանսորտային միջանցքների շահագործման արդյունավետության բարձրացման հարցում համաձայնեցված քաղաքականության անհրաժեշտությունից։

ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են նաեւ ԱՊՀ տարածքում նորարարական եւ գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության մարմնի ստեղծման, հեղինակային իրավունքի ազգային բազայի եւ տեղեկատվության փոխանակման գործում համագործակցության ձեւավորման, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ համակարգված պայքարի հարցերը։

Նիստում կայացվել է ԱՊՀ երկրներում պատերազմի վետերանների, լոկալ հակամարտությունների եւ խաղաղարար առաքելություններին մասնակցած անձանց կյանքի որակի բարելավման 2006-2010 թվականների ծրագրի հաջորդ տարվա ֆինանսավորման վերաբերյալ որոշում։ Ուշադրության են արժանացել անդամ-պետությունների կողմից տարվող միգրացիոն քաղաքականության, ավիացիոն միջադեպերի քննության, հակաօդային պաշտպանության, հարկային (ֆինանսական) հետաքննությունների գծով փոխգործակցության հարցերը։

Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում 2010 թվականի մայիսի 21-ին։

Հյուրերը մասնակցել են Ուկրաինայի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին եւ ընդունելությանը` ի պատիվ ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների։

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98