ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 51,217,819 ԱՄՆ դոլար` 386.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 64,782,402 ԱՄՆ դոլար` 388.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,390,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 387.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: