Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ CONTACT ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է 30%-ՈՎ
23/11/2009 14:57
Կիսվել

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ CONTACT ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է 30%-ՈՎ

Դրամական փոխանցումների եւ վճարումների CONTACT միջազգային համակարգը դեկտեմբերի 4-ից ԱՊՀ-ի երկրներ փոխանցումների արժեքը նվազեցնում է 30 տոկոսով, իսկ Ռուսաստանի ներսում կատարվող փոխանցումների արժեքը` 25 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Ռուսսլավբանկի` համակարգի քլիրինգային կենտրոնի ղեկավարությունը:
«Երկրի ներսում փոխանցումների համար միջնորդավճարը կկազմի գումարի 1,5 տոկոսը, մերձավոր արտասահմանի երկրներ փոխանցումների համար` 2 տոկոս: Բացի այդ, սահմանված շեմը գերազանցող գումարի համար կկիրառվի միջնորդավճարի ամրագրված չափ: Սակագնային ցանցը հաճախորդների համար բավականին պարզ է ու հարմար, այն մշակված է այնպես, որ խթանվի խոշոր փոխանցումների իրականացումը եւ դրա հետ մեկտեղ չնվազեցվի ոչ մեծ գումարներ փոխանցող հաճախորդների թիվը»,- ասել է բանկի վարչության պրեզիդենտ-նախագահ Նիկոլայ Գուսմանը` ելույթ ունենալով «CONTACT- սակագների հարվածային նվազեցում» թեմայով մամուլի ասուլիսում:

Իր ելույթում նա պարզաբանել է, որ CONTACT համակարգը իր աշխատանքի երկրորդ տասնամյակն սկսում է տեխնոլոգիական ճեղքումով, որը թույլ է տալիս նվազեցնել սակագները եւ արագացնել փոխանցումների իրականացումը, ինչպես նաեւ բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը, նրանց տրամադրել առավելագույն թվով ծառայություններ եւ ապագայում անցնել ստացողին դրամական փոխանցման հասցեական-անհասցե վճարման սկզբունքին:

Ռուսսլավբանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Բլուդովն ընդգծել է, որ սակագների նվազեցումը, իրոք, «հարվածային է»: Իր խոսքերը նա հաստատել է ռուսաստանյան շուկայում էական կշիռ ունեցող դրամական փոխանցումների մյուս համակարգերի հետ CONTACT-ի նոր միջնորդավճարների սանդղակի համեմատության աղյուսակով: «CONTACT-ի ցանցի բոլոր մասնակից բանկերը մեր ինովացիոն առաջարկն ընդունել են ըմբռնումով եւ օպերատիվորեն ձեռնամուխ եղել աշխատանքի»,- նշել է Բլուդովը:
Պատասխանելով ծրագրային նոր ապահովման վերաբերյալ մամուլի ներկայացուցիչների հարցերին` Ռուսսլավբանկի ղեկավարն ասել է, որ առաջավոր ծրագրային ապահովումը եզակի մշակում է, որը բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունն ստեղծել է առաջատար միջազգային ընկերությունների հետ համատեղ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6