Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՄՁ ԶԱԿ-Ն ՕԺԱՆԴԱԿԵԼ Է 4600 ՍՈՒԲՅԵԿՏԻ
23/11/2009 19:19
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՄՁ ԶԱԿ-Ն ՕԺԱՆԴԱԿԵԼ Է 4600 ՍՈՒԲՅԵԿՏԻ

Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել ավելի քան 4600 ՓՄՁ սուբյեկտ, բավարարվել է շուրջ 8000 աջակցության հայտ, որի 20 %-ն աջակցություն է ստացել ծրագրային մի քանի ուղղություններով: Այսինքն` տնտեսվարողները, ովքեր ստացել են վարկային երաշխավորություն, նաեւ ստացել են համապատասխան աջակցություն հաշվապահական հաշվառման վարման, ցուցահանդեսների մասնակցության մասով, հիմնադրվել է ՓՄՁ ներդրումներ ֆինանսավարկային կազմակերպությունը, որը ձեւավորել է իր կարողությունները եւ սկսել է դրական ընթացք ստացած ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը:

Նրա խոսքով` մինչ օրս ՓՄՁ ԶԱԿ եւ ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդեն հաստատվել է շուրջ 16 նախագիծ, որոնց ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 3,2 մլրդ դրամ: Այդ գործարար ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է հիմնել շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ շուրջ 5 կազմակերպություններ, որոնք գործունեություն են իրականացնում գյուղմթերքների արտադրության բնագավառում, ներգրավել հումքի մթերման գործընթացում ավելի քան 500-700 գյուղացիական տնտեսություններ:

ՓՄՁ պետական աջակցության ծրագրի համար 2009 թ. պետբյուջեով հաստատված է 573,5 մլն դրամ, կան նաեւ վարկային միջոցներ, ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությանը հատկացվել է 6,4 մլրդ դրամ:

Ի. Կարապետյանն ասաց, որ աջակցությունը նախորդ տարիների համեմատ ընդլայնվել է, ավելացել են նոր գործիքներ, առանձին ծրագրային միջոցառումներով կատարվել է պայմանների թուլացում, ինչը հնարավորություն է տվել ներգրավել ավելի շատ քանակով ՓՄ ձեռնարկություներ տրամադրվող աջակցության ծրագրերում: Իրականացված միջոցառումների արդյունքում գրասենյակներ դիմողների քանակն ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9 ամիսների կտրվածքով 21,2 %-ով,- նշեց Ի. Կարապետյանը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6