Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»
24/11/2009 14:57
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին։

ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնել հիմնականում հայկական հումքը, որովհետեւ դա խթանում է տարբեր, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացումը։ Կարծում եմ` այդ տեսակետից բավականին լավ հեռանկարներ են բացվում «Գրանդ Քենդի»-ի համար, որովհետեւ ներքին համագործակցությունը ուժեղացնելով, «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, որը նրա համար ստեղծում է մրցակցային առավելություններ»։

ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ լրագրողներից մեկի հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, օրինակ` «Բելոչկա», «Կրասնայա շապոչկա», ինչի արդյունքում ռուսական եւ ուկրաինական նույնանուն արտադրատեսակները չեն կարողանում Հայաստան ներկրվել։ «Դա շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է։ Մենք պետք է հետեւենք, որպեսզի մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում, որովհետեւ մրցակցությունից շահում են մեր սպառողները, մեր քաղաքացիները։ Պետությունների խնդիրն այն է, որպեսզի խաղի կանոները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը եւ կարող է այս կամ այն արտադրողին շուկայից դուրս մղել։ Բնականաբար, հետեւելու ենք, որ կանոնները չփոխվեն, կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին», ամփոփել է Տիգրան Սարգսյանը։

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6