КАМАЗ-Ը ԵՎ DAIMLER-Ը ԿՍՏԵՂԾԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսական КамАЗ և գերմանական Daimler ընկերությունները Ռուսաստանում կստեղծեն երկու համատեղ ձեռնարկություն` «Фузо КамАЗ Тракс Рус» և Мерседес-Бенц Тракс Восток» ընկերությունները:
Ռուսական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն նոր ստեղծվող երկու ընկերությունների կանոնադրական կապիտալներում ռուսական և գերմանական ընկերությունները կունենան հավասար մասնաբաժին:
«Фузо КАМАЗ Тракс Рус» համատեղ ձեռնարկությունում կարտադրվի Fuso Canter մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: Այս ընկերության ստեղծման նպատակով գործընկերները ներդրել են շուրջ 3.5 մլն եվրո: Այս նոր ձեռնարկությունը կսկսի գործել արդեն 2010 թվականի առաջին եռամսյակում: