Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ, ԻՍԿ ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 15.5%-ՈՎ
24/11/2009 17:29
Կիսվել

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ, ԻՍԿ ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 15.5%-ՈՎ

Հայէկոնոմբանկից տեղեկացնում են, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` ՀՀ տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման տեմպերի վրա ունեցած բացասական ազդեցությանը, հաճախորդների վստահությունը Հայէկոնոմբանկի նկատմամբ շարունակում է աճել, ինչի մասին է վկայում 2009թ. երրորդ եռամսյակում բանկի մի շարք ցուցանիշների դրսևորած էական աճը: Մասնավորապես, աճել են`

– բանկի ակտիվները` մոտ 15.5 %-ով,
– վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով,
– ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով,
– իրավաբանական անձանց դեպոզիտները` մոտ 1.2 մլրդ դրամով,
– ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով:

Պայմանավորված վերոհիշյալ ցուցանիշների աճով, բանկի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում արդեն իսկ ձևավորվել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ:

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի հաստատուն առաջատարներից է: 2009թ.-ի նոյեմբերի 23-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.6 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 53.0 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 29.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 6.0 մլրդ դրամ: Բանկն ունի 35 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, որից. Երևան քաղաքում` 17 մասնաճյուղ, ՀՀ տարբեր մարզերում` 17 մասնաճյուղ, Արցախում` 1 մասնաճյուղ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6