Ն.ԵՐԻՑՅԱՆ. ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ` ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
Չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքներին` նախորդ տարվա ընթացքում հայաստանյան ՏՏ ոլորտում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ` հարկային եւ մաքսային բարեփոխումներ: Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` որպես օրինակ ներկայացնելով «Օրանժ» բջջային երրորդ օպերատորի մուտքը հեռահաղորդակցության շուկա, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտում կայացած «ԱրմԹեք» համաժողովը, որը բարձր տեխնոլոգիաների համաշխարհային խոշորագույն կենտրոններից մեկում հնարավորություն տվեց Հայաստանին ցուցադրելու իր կարողություններն ու հնարավորությունները այդ ոլորտում: