«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-Ը ՄԻԱՑԵԼ Է CONTACT ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Ինեկոբանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը միացել է «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգին:
«CONTACT» միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել աշխարհի շուրջ 85 երկրների միջև ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և ԵՎՐՈ-ով:
«CONTACT» համակարգով իրականացվող փոխանցումների հիմնական առավելություններն են`
– փոխանցման ցածր սակագին – 2.0%
– փոխանցման արագություն – 5 րոպե
– գումարը ստացողի համար ծախսի բացակայություն
– փոխանցման արագ ձևակերպում
Հիշեցնենք, որ «Ինեկոբանկ»-ը իր հաճախորդներին է առաջարկում դրամական փոխանցումներ իրականացնել նաև «LEADER», «Быстрая почта», «Money Gram», «Migom» և ՌԴ Պրոմսվյազբանկի արագացված փոխանցումներ համակարգերի միջոցով: