TIFFANY & CO. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1%-ՈՎ
Tiffany & Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 1%-ով և կազմել 43,3 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 2,9%-ով և կազմել 598,2 մլն դոլար:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` վաճառքի ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ամերիկյան և ասիական շուկաներում: