Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.42+0.49 WTI - 69.69+0.50
COMEX:  GOLD - 2744.40+0.29 SILVER - 34.26+0.97
COMEX:  PLATINUM - 1028.90+0.33
LME:  ALUMINIUM - 2612.00+2.29 COPPER - 9625.50+1.15
LME:  NICKEL - 16897.00-0.64 TIN - 31313.00+0.30
LME:  LEAD - 2072.00+0.12 ZINC - 3089.50+1.23
FOREX:  USD/JPY - 149.62+0.07 EUR/GBP - 1.0852-0.13
FOREX:  EUR/USD - 1.0852-0.13 GBP/USD - 1.3028-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43275.91+0.09 NASDAQ - 18489.55+0.63
STOCKS US: S&P 500 - 5864.67+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38981.75+0.18 TOPIX - 2688.98+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 20804.11+3.61 SSEC - 3261.56+2.91
STOCKS EUR:  FTSE100 - 8358.25-0.32 CAC40 - 7613.05+0.39
STOCKS EUR:  DAX - 19657.37+0.38
18/10/2024  CBA:  USD - 387.25-0.22 GBP - 505.17+1.15
18/10/2024  CBA:  EURO - 419.97-0.98
18/10/2024  CBA:  GOLD - 33477.19+150.40 SILVER - 396.05-0.03
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ
05/08/2008 16:50
Կիսվել

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` հարկային վարչարարության բարելավման հարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը հրավիրվել են Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) անդամները, ինչպես նաեւ առավել խոշոր առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչներ: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵՎԲԱԽ-ի կողմից հաստատված առեւտրի իրականացման վայրերում (տոնավաճառներում) հարկային վարչարարության բարելավմանն ուղղված մոտեցումներն ու միջոցառումները: Իր խոսքում, ՀՀ վարչապետը, մասնավորապես, ասել է.

"Ուզում եմ նաեւ ձեզ տեղյակ պահել, որ այս հարցը քննարկվել է հանրապետության նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, ինչպես նաեւ Ազգային ժողովում` Հանրապետական կուսակցության խմբակցության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, որտեղ մենք հնարավորություն ենք ունեցել մանրակրկիտ ներկայացնելու այս խնդիրը: Այդ իրավիճակը հետեւյալն է` առեւտրի 80 տոկոսն իրականացվում է տոնավաճառներում` այն պարզ պատճառով, որ տոնավաճառների միջոցով հնարավորություն է ստեղծվում խուսափել հարկերի վճարումից: Ընդ որում` բավականին մեծ հեղինակություն ունեցող խանութները նույնպես ստիպված են օգտվել տոնավաճառների ծառայություններից` այն պարզ պատճառով, որ նրանք մրցակցային դաշտում կորցնում են իրենց հարաբերական առավելությունը, երբ իրենց գործընկերները կարողանում են տոնավաճառների միջոցով իրացնել մեծ ծավալի ապրանքներ` ցույց չտալով դրանց իրական ծավալները հարկային հաշվետվություններում: Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ հսկիչ դրամարկղային մեքենաները տոնավաճառներում համատարած չեն կիրառվում: Ի դեմս ձեզ` մենք ուզում ենք տեսնել գործընկերների, ովքեր մեզ օգնելու են այս նոր հայեցակարգը ներդնելու Հայաստանի Հանրապետությունում":
Ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը` Տիգրան Սարգսյանը նշել է.

"Առաջինը` տոնավաճառները մենք դիտարկում ենք որպես լիցենզավորման ենթակա գործունեություն Հայաստանի Հանրապետությունում: Իսկ դա նշանակում է, որ մենք օրենքով պահանջներ ենք դնելու տոնավաճառների կազմակերպիչների առջեւ: Տոնավաճառի կազմակերպիչները պետք է լինեն մեր գործընկերները եւ հարկային գործակալներ: Հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումը լինելու է տոնավաճառների պարտականությունը: Եւ նրանք, որպես գործակալ, պետք է հսկեն, հետեւեն, որ ՀԴՄ-ներն այդ տոնավաճառների տարածքներում կիրառվեն: Եթե դրանք չկան եւ չեն կիրառվում, պատասխանատվության ենթարկվելու են տոնավաճառի կազմակերպիչները: ՀԴՄ-ները պետք է իրար հետ կապված լինեն միասնական ցանցով. այդ պարտականությունը նույնպես տոնավաճառների կազմակերպիչների վրա է դրվելու: Հաշվետվություններն ամենօրյա կտրվածքով պետք է հանձնվեն հարկային մարմիններին, ավելացված արժեքի հարկը պետք է վճարվի ամենօրյա կտրվածքով: Էապես խստացվելու են պատժամիջոցները ՀԴՄ կիրառման խախտումների նկատմամբ: Մենք պարտադրելու ենք, որ այսուհետեւ տոնավաճառի կազմակերպիչները տոնավաճառում առեւտուր իրականացնող սուբյեկտի հետ կնքեն կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրեր: Դրանք ապահովելու են թափանցիկություն, խաղի կանոնների հավասար պայմաններ եւ հավասարակշռելու են պայմանագրի կողմերի շահերը: Սրանք այն խաղի կանոններն են, որոնք ներդնելու ենք տոնավաճառներում, առեւտրի կազմակերպված ոլորտում եւ ակնկալում ենք, որ լինելու է ձեր աջակցությունը կառավարոթյանը, որպեսզի կարողանանք էապես կրճատել ստվերային տնտեսության ծավալները Հայաստանի Հանրապետությունում: Առանց ձեր աջակցության մենք այդ ոլորտում լուրջ հաջողության չենք կարող հասնել: Հասկանալի է, որ սա ցավոտ գործընթաց է, որովհետեւ առնչվում է հազարավոր տնտեսվարող սուբյեկտների հետ, եւ այս ցավոտ գորընթացը մենք ձեզ հետ միասին պետք է անցնենք համատեղ ջանքերով, եւ մենք ձեզ դիտարկելու ենք որպես մեր գործընկերները:
Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք այն պատասխանատվությունը, որ դրվում է նաեւ ձեզ վրա: Ես խնդրում եմ այս որոշման մասին տեղյակ պահեք ձեր գործընկերներին, ձեզ հետ փոխկապակցված անձանց, որովհետեւ մենք կատարել ենք ուսումնասիրություններ, մեզ հայտնի են բոլոր սուբյեկտները, որոնք առնչվում են այս բիզնեսի հետ, դրանց քանակը չափազանց մեծ է, եւ հանրապետության նախագահի դիրքորոշումը չափազանց պարզ է եւ հասկանալի, որ որեւէ մեկը չպետք է խուսափի հարկերի վճարումից: Այս խաղի կանոնները պետք է ներդրվեն բոլոր տոնավաճառներում: Սկսելու ենք խոշոր տոնավաճառներից, ամենախոշոր տոնավաճառներն առաջին հերթին են վերահսկվելու մեր կողմից: Իրականացվող միջոցառումների համար սահմանված է նաեւ ժամանակացույց, խնդրում եմ տեղավորվել դրա մեջ: Հուսով եմ, կաջակցեք մեզ, քանի որ այս խնդիրը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրն է, եւ մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը եւ անմիջական մասնակցությունը` բարելավելու մեր բիզնես միջավայրը":

Հնչեցված մոտեցումների եւ պահանջների վերաբերյալ առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչների մոտ հարցեր չեն ծագել: Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, առաջարկել է անհրաժեշտության դեպքում դիմել ՀՀ ԿԱ հարկային ծառայությանը` իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ցանկացած պարզաբանումներն ստանալու համար:
Խորհրդակցության ավարտին ՀՀ վարչապետը մեկ անգամ եւս ընդգծել է անհապաղ գործի անցնելու եւ նշված ոլորտում ստեղծված իրավիճակն էապես փոխելու, առեւտրի իրականացման վայրերում հարկային վարչարարությունը պատշաճ մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

AMP
18/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
-0.22
Եվրո (EUR)
419.97
-0.98
Ռուբլի (RUR)
4.02
+0.02
Լարի (GEL)
142.84
+0.11
33477.19
+150.40
Արծաթ
396.05
-0.03